Արծվիկ Մինասյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Արծվիկ Մինասյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտարարել է Արծվիկ Մինասյանը։
«Ապօրինի քրեական գործ է հարուցվել, որը պայմանավորված է այն հանգամանքով, թե իբր ես և Տարոն Մարգարյանը հավաքի մասնակիցներին գումար ենք բաժանել»,- նշել է պատգամավորը։
Արծվիկ Մինասյանը հայտարարեց նաև, որ «Դիմադրություն» շարժման երկու անդամների` Սևադա Ղուկասյանին և Ալեքսան Ասատրյանին, ուժային կառույցներն առևանգել են։
«Այս արարքները բնորոշ են ԱԱԾ-ին։ Անհայտ ուղղությամբ տարել էին, և մինչ այս պահը ոչ մի տեղեկություն չունենք մեր ընկերների` Սևադա Ղուկասյանի և Ալեքսան Ասատրյանի մասին։ Քիչ առաջ միայն տեղեկացանք, որ փաստաբանական թիմը սկսում է ներգրավվել այս գործում»,- ասաց Մինասյանը։
Տեսանյութը ստորև