Աշխարհ

Համադասարանցիները ծաղրում էին աղքատ լինելու համար. ո՞վ է 21 մարդու սպանած տեխասցի երիտասարդը

Համադասարանցիները ծաղրում էին աղքատ լինելու համար. ո՞վ է 21 մարդու սպանած տեխասցի երիտասարդը

Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում հրաձգություն իրականացրած և 19 երեխայի, երկու մեծահասակի կյանք խլած 18-ամյա Սալվադոր Ռամոսին համադասարանցիները ծաղրել են հագուստի, ինչպես նաև այն փաստի համար, որ նրա ընտանիքն աղքատ էր:

Համադասարանցիներից մեկի պատմելով՝ Ռամոսը գնալով ավելի ու ավելի քիչ էր դպրոց հաճախում, ինչը պայմանավորված էր դասընկերների ծաղրով: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։

texas eritasard

Հայտնի է, որ ողբերգական հրաձագությունից չորս օր առաջ Ռամոսն իր ընկերոջը ինքնաձիգի ու փամփուշտների լուսանկար է ուղարկել: Ընկերոջ այն հարցին, թե ինչին է այդ ամենը պետք, Ռամոսը գրել է, որ չանհանգստանա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեխասի դպրոցներից մեկում զինված երիտասարդը մտել է դպրոց և կրակ բացել երեխաների վրա։

Կիսվել