Մամուլ

Ովքեր են Ռոբերտ Քոչարյանի ծնողները

Ովքեր են Ռոբերտ Քոչարյանի ծնողները

Հայրը` Սեդրակ Սարգսի Քոչարյան

Սեդրակ Քոչարյանը ծնվել է 1910 թ. Լեռնային Ղարաբաղի Աստղաշեն գյուղում։ Ավարտել է Դաղստանի Գյուղատնտեսական ինստիտուտը և երկար տարիներ Լեռնային Ղարաբաղում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։

Նա աշխատել է մարզի գյուղատնտեսության վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, ընտրվել է ԼՂ մազրկոմի բյուրոյի անդամ։

robert qocharyan mayr

Սեդրակ Քոչարյանը եղել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ Գործուն մասնակցություն է ունեցել մարզի գիտական կադրերի պատրաստմանը։

Նրա գրչին են պատկանում Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության խնդիրներին վերաբերող ավելի քան 20 գիտական աշխատություններ։ Մահացել է 1977 թվականին:

Մայրը` Էմմա Արսենի Օհանյան

Էմմա Օհանյանը ծնվել է 1926 թ. Հադրութի շրջանի Հադրութ ավանում։ Ավարտել է Երևանի անասնաբուժական ինստիտուտը։ Աշխատել է Լենինավանի գիտափորձարարական բազայում, որպես գիտաշխատող, այնուհետև` Ստեփանակերտի տարածքային փորձարարական կայանում` ավագ գիտաշխատող։

Մահացել է 2015 թվականին:

Կիսվել էջում