Մամուլ

Տեխասի դպրոցներից մեկում զինված երիտասարդը մտել է դպրոց և կրակ բացել երեխաների վրա․ կա 21 զոհ

Տեխասի դպրոցներից մեկում զինված երիտասարդը մտել է դպրոց և կրակ բացել երեխաների վրա․ կա 21 զոհ

18-ամյա Սալվադոր Ռամոսը մայիսի 24-ին կրակ է բացել Տեխաս նահանգի Ուվալդ քաղաքի տարրական դպրոցում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն ասել է, որ տղամարդը զինված է եղել ատրճանակով և ինքնաձիգով, նա կրել է մեծ ուսապարկ և եղել է զրահաբաճկոնով։

Քննիչները տեղեկություններ ունեն, որ դպրոցում կրակ բացելուց առաջ Ռամոսը սպանել է իր տատիկին։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների անանուն աղբյուրներին։

Հասնելով դեպքի վայր՝ իրավապահները փոխհրաձգության մեջ են մտել Ռամոսի հետ։

Կասկածյալը՝ 18-ամյա Սալվադոր Ռամոսը, սպանվել է դեպքի վայրում՝ ոստիկանների կողմից, բայց գործողությունների ընթացքում վիրավորվել է երկու ոստիկան։

13 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց՝ տարբեր աստիճանի վիրավորնումներով: Նրանցից երկուսին տեղափոխել են Սան Անտոնիո քաղաքի հիվանդանոց։

Նահանգապետ Էբոթն ասել է, որ կասկածյալը, ըստ ականատեսների, մեքենայով մոտեցել է դպրոցի կամպուսին, մտել դպրոցի շենք։ Նրա մոտ ատրճանակ եւ, հնարավոր է, հրացան է եղել։

Կիսվել նյութով