«Համակերպվե՛ք». Մոսկվայի կոչը՝ Ուկրաինային և աշխարհին
«Համակերպվե՛ք». Մոսկվայի կոչը՝ Ուկրաինային և աշխարհին
Կիևը և մյուս երկրները պետք է ճանաչեն տարածքային իրողությունները, որոնք ձևավորվել են Ուկրաինայում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում բացարձակապես օրինական են, իսկ Կիևի գործողությունները, որն իրականացրել է Դոնբասում ցեղասպանություն՝ ոչ լեգիտիմ և հակասահմանադրական»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշենք, որ Ռուսաստանն արգելել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի, ԱԳ նախարար Յեսիմասե Խայասիի եւ այլ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների եւ գիտնականների մուտքը Ռուսաստան։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Ընդհանուր առմամբ արգելվել է ճապոնացի վաթսուներեք գործքի մուտքն Ռուսաստան։ Մոսկվան հայտարարել է, որ Ճապոնիայում այժմ անթույլատրելի հակառուսական արշավ է սկսվել եւ թույլ են տալիս դրա շրջանակներում արտահայտություններ, որոնք Ռուսաստանի համար ոչ միայն ընդունելի չեն, այլ նաեւ պարունակում են զրպարտանք եւ սպառնալիք։