Ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է (Տեսանյութ)
Ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է (Տեսանյութ)
168.am-ը քիչ առաջ տեղեկացրել է, որ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել մի քաղաքացու, ով, ըստ ականատեսների, ծանր վիճակում է եղել: Տուժողը, ըստ մեր տեղեկությունների, երիտասարդ աղջիկ է:
Ավելի ուշ տեղեկացանք, որ 19 տարեկան կին է:
Քիչ առաջ մենք տեղեկացանք նաև, որ, ցավոք, երիտասարդ կինը, ով նաև հղի է եղել, հիվանդանոցում մահացել է: Փրկել չի հաջողվել նաև պտղին:
Ականատեսների վկայությամբ՝ վթարի ենթարկող ավտոմեքենան չի կանգնել և օգնություն չի ցուցաբերել քաղաքացուն։
Նշենք, որ ոստիկանությունը հայտաարություն է տարածել, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։
Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում