Ազատ խոսքՄամուլ

Ինքս եմ ոստիկանության մեքենաների կողքը հայտնվել, երբ կառավարական կորտեժ էր անցնում․ Սամվել Մարտիրոսյան

Ինքս եմ ոստիկանության մեքենաների կողքը հայտնվել, երբ կառավարական կորտեժ էր անցնում․ Սամվել Մարտիրոսյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ոստիկանության մեքենան հղի կնոջ է հարվածել։ Երկու ժամ առաջ ինքս եմ ոստիկանության մեքենաների կողքը հայտնվել այն պահին, երբ կառավարական կորտեժ էր անցնում։

Կարող եմ մի բան ասել. ոստիկանները ոչ-ադեկվատ, վայրենի եւ հոգեկան խանգարում ունեցողի տպավորություն էին թողնում։ Ես չգիտեմ, դա ղեկավարության պարանոյայի, թե դաստիարակության եւ թրեյնինգների բացակայության հետեւանք է։

Բայց էս ոճով դեպքերը շատ կլինեն, եթե բան չփոխվի»։

eritasard

Նշենք, որ ոստիկանությունը հայտաարություն է տարածել, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։

Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Կիսվել նյութով