Ոստիկանությունը ձերբակալել է Բրիթնի Սփիրսին արագության գերազանցման համար
Ոստիկանությունը ձերբակալել է Բրիթնի Սփիրսին արագության գերազանցման համար
Ոստիկանությունը ձերբակալել է ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսին՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Երգչուհուն ձերբակալել են մարտի 10-ին՝ Կալիֆոռնիայում արագության գերազանցման համար, իսկ մայիսի 3-ին Սփիրսը պետք է ներկայանա դատարան։ Չի նշվում, թե նա ի՞նչ արագությամբ է մեքենան վարել, սակայն ընդգծվում է, որ վտանգ է ներկայացրել մյուս վարորդների երթևեկության համար։
Հայտնի երգչուհուն արագությունը գերազանցելու համար ձերբակալել էին նաև 2019 թվականին Կալիֆոռնիայի Վենտուրա շրջանում, ինչի համար տուգանել էին։ Ապրիլի 12-ին էլ Բրիթնի Սփիրսը սոցցանցերում հայտնեց իր երրորդ հղիության մասին։
«Հղիության թեստ եմ արել… ևևև… երեխա եմ ունենալու»,- գրել էր նա։ Երգչուհու խոսքով՝ ինքն ամեն օր յոգայով է զբաղվելու և ավելի քիչ է հայտնվելու հանրության առաջ՝ պապարացիների ուշադրությունից խուսափելու համար։
40-ամյա երգչուհին արդեն երկու որդի ունի՝ 16-ամյա Շոն Փրեսթոն Սփիրս Ֆեդերլայնը և 15-ամյա Ջեյդեն Ջեյմս Ֆեդերլայնը։ Նրանց հայրը պարող և ռեփեր Քևին Ֆեդերլայնն է, ում հետ Սփիրսը ամուսնացած է եղել 2004-2007 թվականներին։