Ռոբերտ Քոչարյանը դահուկ վարելիս վնասվածքներ է ստացել
Ռոբերտ Քոչարյանը դահուկ վարելիս վնասվածքներ է ստացել
Hraparak.am-ը գրում է․ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթներ առաջ Ծաղկաձորում դահուկ քշելիս ընկել եւ վնասվածքներ է ստացե։ Նա տեւական ժամանակ է բուժում է ստանում։ Ճիշտ է` չի հոսպիտալացվել, բայց տանը սիստեմաներ է ստանում, քանի որ բավականին լուրջ վնասվածքներ է ստացել:
Երկրորդ նախագահի առողջական խնդիրների մասին գիտեն ամենամերձավորներըանգամ իր առաջնորդած «Հայաստան» դաշինքում են շատերն անտեղյակ: Որոշվել է այս տեղեկատվությունը չհրապարակայնացնել հավանաբար համարում են, որ դա կվնասի Ռոբերտ Քոչարյանի իմիջին։
Հենց այս վնասվածքներով էր պայմանավորված, որ նախորդ դատական նիստին նա չմասնակցեց: Մարտի 29-ի նիստին նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի եւ չի կարողացել ներկայանալ դատական նիստին` համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացվեց ու նշվեց, որ ոչ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։
Առողջական խնդիրներով էլ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, չի մասնակցի վաղվա հանրահավաքին, չնայած իր թիմում այս հարցին ի պատասխան անորոշ արտահայտություններ են անում կարծելով, որ ՀՀ երկրորդ նախագահի ֆանատները կհիասթափվեն եւ նրա բացակայության պատճառով չեն գա հրապարակ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում