ՏեսանյութՇոու-բիզնես

«Ես ողջ եմ»․ Անդրեն իր մահվան լուրերի մասին (Տեսնայութ)

«Ես ողջ եմ»․ Անդրեն իր մահվան լուրերի մասին (Տեսնայութ)

Երգիչ Անդրեի՝ հիվանդանոցում հայտնվելուց հետո այսօր լուրեր էին շրջանառվում, թե երգիչը մահացել է։ Անդրեն անդրադարձել է այս քննարկումներին և տեսանյութ հրապարակել՝ ի հեճուկս ապատեղեկատվություն տարածողների։

«Բարի երեկո, իմ հայ ժողովուրդ, իմ ազգ, իմ հետևորդներ։ Ստիպված եմ այս վիճակում հիմա այս տեսանյութը հրապարակել։

Ուզում եմ ասել, որ իմ մահվան մասին սուտ տեղեկություններ են տարածում, մի հավատացեք դրանց, ինչպես տեսնում եք, ողջ եմ։ Կարծում եմ՝ միտումնավոր է այս աղմուկը բարձրացվել, բոլորիդ շատ ավելի կարևոր հարցերից շեղելու համար։

andre hivandanoc

Խնդրում եմ ինձ ուշադրության կենտրոնում մի պահեք, իմացեք, որ կեղծ լուրեր են, զգոն եղեք, քանզի այս պահին շատ ավելի մեծ խնդիրներ են մեր ազգի առջև, մեր բոլորի առջև ծառացած, որոնք միայն զգոնության և միասնականության միջոցով կարող ենք հաղթահարել։

Մի փոքր առողջական խնդիր ունեմ՝ կապված ողնաշարիս հետ, բայց հավատում եմ, որ Տերն ինձ ապավեն է, ավելի զորավոր է և ձեր աղոթքների շնորհիվ շուտով ոտքի կկանգնեմ։

Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր անհանգստանում են, աղոթում են, գրում են, զանգում են։ Ամուր կացեք։ Ձեզ շատ սիրում եմ»։

Տեսանյութը ստորև

Կիսվել