Մամուլ

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները վիճել են Արցախի հարցի շուրջ

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները վիճել են Արցախի հարցի շուրջ

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները պահանջներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, այս մասին գրում է РИА Новости-ն:

Սահիբա Գաֆարովան ասել է, թե «եռակողմ հայտարարության դրույթները խախտում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը», և պահանջել է «հայկական զորքերի դուրսբերում Ադրբեջանի տարածքներից» և այլն:

Իր ելույթում Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը: Նա ասել է, որ խախտման մասին հայտարարել է ոչ միայն Հայաստանը, այլև ՌԴ-ը, որն այդ տարածքի անվտանգության երաշխավորն է:

Ալեն Սիմոնյան

«Կցանկանայի կրկնել. Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման շուրջ»,- նշել է Սիմոնյանը։

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն ասել է, որ Բաքուն բազմիս առաջարկել է Երևանին խաղաղության պայմանագիր կնքել՝ հաշվի առնելով 5 կետերը: Ի պատասխան՝ Սիմոնյանը նշել է. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի համար այդ կետերն ընդունելի են, և մենք կարծում ենք, որ եթե որոշ ասպեկտներ ավելացնենք, կարող ենք իրականացնել»:

Կիսվել նյութով