Աշխարհ

Ռուսական բանակը գնդակոծել է Ուկրաինական վեց օդանավակայանները

Ռուսական բանակը գնդակոծել է Ուկրաինական վեց օդանավակայանները

Ռուսական բանակը, համաձայն Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության, հրթիռա-ռմբային հարվածներ է հասցրել ուկրաինական վեց օդանավակայանների։

Խոսքը՝ Բորիսպոլի, Օզենիի, Կուլբակինի, Չուգաեւի, Կրամատորսկի, Չերնոբաեւկայի օդանավակայանների մասին է։

Միաժամանակ նաեւ ռուսական կողմը հրետանային կրակ է բացել պետական սահմանի երկարությամբ՝ բնակավայրերի ուղղությամբ։

ukraina sahman

Նշենք, որ Ուկրաինան փակում է օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար: Այս մասին հայտնում է  «Ուկրաէրորուխա»-ի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի օդային տարածքի քաղաքացիական օգտվողների կողմից օդային երթեւեկության սպասարկման ծառայությունների մատուցումը դադարեցում է։

Ուկրաինայի օդային տարածքի օգտագործման փոփոխությունների մասին կհաղորդվի լրացուցիչ:

Կիսվել