Աշխարհ

Ջո Բայդենը հայտարարություն է տարածել

Ջո Բայդենը հայտարարություն է տարածել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա անվանել է չպատճառաբանված և չարդարացված։ Այս մասին ասված է նախագահի հատուկ հայտարարության մեջ։

«Նախագահ Պուտինն սկսեց նախապես ծրագրված պատերազմը, որը կհանգեցնի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների:

Միայն Ռուսաստանն է կրելու պատասխանատվություն զոհերի ու ավերածությունների համար, որը կբերի այս հարձակումը, և ԱՄՆ-ն, իր դաշնակիցները և գործընկերները կտան միասնական ու վճռական պատասխան: Ամբողջ աշխարհը պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին»,- ասված է հայտարարության մեջ։

putin biden

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական հատուկ գործողություն սկսելու մասին։

Կիսվել նյութով