Մամուլ

Երկրաշարժի վերաբերյալ կատակի պատճառով վրացի պաշտոնյան հեռացվել է

Երկրաշարժի վերաբերյալ կատակի պատճառով վրացի պաշտոնյան հեռացվել է

Վրաստանի Բաթում քաղաքի սպորտի և երիտասարդության պետական կենտրոնի տնօրեն Թեմո Խասիան ֆեյսբուքյան իր էջում հումոր է հրապարակել երեկ հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի մասին։

«Մեկ ցնցում, և մենք կվերացնենք վթարային շենքերի խնդիրը»,- գրել է պաշտոնյան։

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ կատակը դուր չի եկել Բաթումի բնակիչներին, որտեղ վերջերս ողբերգություն է տեղի ունեցել վթարային տան փլուզման պատճառով։

երկրաշարժ

Բացասական մեկնաբանություններից հետո Խասիան սոցցանցի իր էջում գրել է, որ լքում է պաշտոնը, և հաջողություն է մաղթել մարզական կենտրոնի աշխատակիցներին։ Երկու գրառումներն էլ ավելի ուշ հեռացվել են։

Կիսվել