Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում. 11-ամյա տղայի ձեռքի մեջ պայթել է հրավառության պայթուցիկ սարքը

Արտակարգ դեպք Երևանում. 11-ամյա տղայի ձեռքի մեջ պայթել է հրավառության պայթուցիկ սարքը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երեկոյան ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան  Երևանի գնդի1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի և ավագ պարեկ Վալտեր Գևորգյանի գլխավորությամբ Ազատության պողոտայում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի կին և մի տղամարդ և խնդրել են, որպեսզի պարեկները իրենց ուղեկցեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իմանալով, թե ինչն է պատճառը, վաշտի հրամանատար Հ. Գրիգորյանն ու ավագ պարեկ Վ. Գևորգյանը այդ կնոջն ու տղամարդուն, ովքեր պարզվել է՝ ամուսիններ են և նրանց հետ գտնվող 11-ամյա տղային իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ իրենց հերթին հրաշք են գործում բժիշկները:

parekayin shtap ognutyun

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան լուրջ վնասվածքներ է ունեցել: Նա պայթուցիկ հրավառության սարք է անզգուշությամբ պայթեցրել ձեռքի մեջ, ինչի հետևանքով դաստակն ամբողջովին լուրջ վնասվել է, որից հետո երեխայի ծնողները փորձել են երեխային տեղափոխել հիվանդանոց, սակայն, քանի որ ամեն մի վայրկյանը թանկ էր, ծնողները դիմել են պարեկների օգնությանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում:

Կիսվել էջում