Երևանում սպանություն կատարող 30-ամյա տղամարդը՝ բռնվելիս ոստիկաններին ասել էր «ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»
Երևանում սպանություն կատարող 30-ամյա տղամարդը՝ բռնվելիս ոստիկաններին ասել էր «ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի պետ Դաիթ Կիրակոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Ժամկոչյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ա. Հարությունյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ռազմիկ Մարիկյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ա. Հարությունյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երբ ոստիկանները նրան հայտնաբերել ու ձերբակալել են, նա ասել է. «Ափսոս, շուտ բռնեցիք ինձ, քանի որ դեռ ունեի պլաններ, որ մի քանի հոգու էլ պիտի խփեի»։