Սպանություն՝ Աբովյան քաղաքում. 36-ամյա տղամարդը, ում պարանոցը կտրված է եղել, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Սպանություն՝ Աբովյան քաղաքում. 36-ամյա տղամարդը, ում պարանոցը կտրված է եղել, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն շտապօգնության ավտոմեքենան պարանոցի մասում ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհին այդ քաղաքացին մահացել է։
Կատարվածի մասին «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Օվակյանն է։ Համայնքային ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա 33-ամյա Սուրեն Բաղրամյանն է, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։
Համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։