16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը
16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը
Ծանր հիվանդության դեմ երկար մաքառումներից հետո հիվանդանոցում մահացել է Ապրիլյան պատերազմում՝ Ջրականի պաշտպանության ժամանակ արիաբար նահատակված հադրութեցի տանկիստ, մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ 16-ամյա Մարիետա Մայիլյանը, հայտնում է նորություններ Արցախից ֆեյսբուքյան էջը։
Մարիետան 11 տարեկան էր երբ հայրը հայրենիքի պաշտպանական մարտերում տանկի մեջ թշնամու հրետակոծությունից նահատակվեց։ Հոր զոհվելու ծանր ապրումներից հետո երեխայի մոտ ախտորոշվել է գլխուղեղի քաղցկեղ։
Նա երկրորդ ցավոտ ապրումները զգաց երբ 2020 թվականի հոկտեմբերին հոր գերեզմանը Հադրութում թշնամու վերահսկողության տակ մնաց…Մեր սիրելի Մարիետան միացավ իր հայրենիքի նվիրյալ հերոս հայրիկին։
Մարիետան ընտանիքում միջնեկն էր, ուներ 2 եղբայր: