Նշվել է օմիկրոն նոր շտամի ախտանիշները
Նշվել է օմիկրոն նոր շտամի ախտանիշները
Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլեյը պատմել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով նոր ախտանշանների մասին, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Բժիշկը հայտարարել է, որ հիվանդությունն առայժմ դրսևորվում է շատ թեթև ձևով, բայց որևէ պնդում անելը դեռ վաղ է:
«Մենք տեսել ենք հիվանդներ գրիպի ախտանշաններով, չոր հազով, տենդով, գիշերային քրտնարտադրությամբ և մարմնի թուլությամբ: Ես կարծում եմ, որ դա վերաբերում է COVID-19-ի մյուս բոլոր ալիքներին, որոնք մենք տեսել ենք»,-պատմել է բժիշկ Պիլեյը:
Նշենք, որ Հարավաֆրիկացի բժիշկ Անջելիկ Քոթզին հայտնել էր, որ նոյեմբերի 18-ին նա իր կլինիկայում նկատել է յոթ հիվանդի, ովքեր ունեին ախտանիշներ, որոնք տարբերվում էին գերիշխող Delta տարբերակից, թեև «շատ թեթև»:
Քոթզին ասել էր, որ նոյեմբերի 18-ին մի հիվանդ իր կլինիկայում հայտնել է, որ երկու օր շարունակ «չափազանց հոգնած» է եղել մարմնի ցավերով և գլխացավով: