Մամուլ

Վրաստանի ցամաքային սահմանները հատելու և այլ երկրներ գնալու համար գործում է որոշակի կանոնակարգ

Վրաստանի ցամաքային սահմանները հատելու և այլ երկրներ գնալու համար գործում է որոշակի կանոնակարգ

Կորոնավարակի պատճառով Վրաստանի ցամաքային սահմանները հատելու և այլ երկրներ գնալու համար գործում է որոշակի կանոնակարգ։ Քաղաքացիները սահմանային անցակետը հատելու և այլ երկիր մուտք գործելու համար պետք է բավարարեն տվյալ երկրի պայմանները։ Jnews-ը ներկայացրել է ներկայացրել է Հայաստան, Ռուսաստան մուտքի կանոնները։

Վրաստանի քաղաքացին, ով անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրս, կարող է Հայաստանի Հանրապետություն մեկնել ցանկացած նպատակով՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապահով։ Ցանկացած պատվաստանյութ թույլատրվում է։

Իսկ այն անձիք, ովքեր պատվաստված չեն, անպայման սահմանը հատելիս պետք է ունենան մեկնելուց առաջ վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ։ ՊՇՌ թեստի վկայականը չի պահանջվում մինչև 7 (6 տարի, 11 ամիս և 29 օր) տարեկան անչափահասների համար:

ՊՇՌ թեստի բացակայության դեպքում քաղաքացին հնարավորություն ունի իր հաշվին թեստավորում անցկացնել ՀՀ թե՛ ցամաքային, թե՛ օդային սահմանային անցակետերում։ Քաղաքացիները կարող են հատել ինչպես Նինոծմինդա-Բավրա, այնպես էլ Սադախլո-Բագրատաշենի անցակետերը։ Անցակետերը աշխատում են առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։

vrastan sahman

Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար գործում են հետևյալ պայմանները՝

Կովիդից պատվաստված անձանց Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս այլ փաստաթղթեր պետք չեն, բավարար է covid-անձնագիրը:

Մնացած քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողները սահմանը հատելիս պետք է ներկայացնեն PCR թեստի բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ։ Թեստի արդյունքների ներկայացումը պարտադիր է 8 տարեկանից։

Ստեփանծմինդա-Լարս սահմանը աշխատում է առավոտյան ժամը 10։00-ից մինչև կեսգիշեր՝ ժամը 24։00-ը։

Սույն Կանոնակարգը չի տարածվում տարանցիկ ուղևորների և անձնակազմի անդամների վրա:

Կիսվել էջում