Մամուլ

Առեղծվածային դեպք Երևանում. սեփական տան դարպասի մոտ աթոռին նստած հայտնաբերվել է 81-ամյա տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով

Առեղծվածային դեպք Երևանում. սեփական տան դարպասի մոտ աթոռին նստած հայտնաբերվել է 81-ամյա տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 26-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների  հերթապահ խումբը կանչով մեկնել է Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:

shtap ognutyun di

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական խումբը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան դարպասի մոտ աթոռին նստած հայտնաբերել են նույն տան բնակիչ, 81-ամյա Բագրատ Ս.-ի դին:  Նրա ձեռքին եղել է որսորդական հրացան, որով էլ, ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպան է եղել, կրակելով իր գլխին:

Աջ ձեռքում էլ հայտնաբերվել է  երկար փայտ, որով, հավանաբար, նա սեղմել է հրացանի ձգանը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կիսվել