«Ես գտել եմ ինձ՝ հենց իմ հայրենիքում». Անահիտ Թովմասյան
«Ես գտել եմ ինձ՝ հենց իմ հայրենիքում». Անահիտ Թովմասյան
Մարդ, ով հասել է այն ամենին, ինչի մասին երազել է : Չնայած այն հանգամանքին, որ շատերն են խոչընդոտել ու խանգարել նրան, սակայն նա հաղթահարել է ամենը՝ բոլոր դժվարություններն ու գտել է իրենը՝ հենց իր հայրենիքում :
– Բարև Ձեզ Անահիտ: Ձեզ հետ զրուցելիս պարզ դարձավ, որ բնավորությամբ նպատակասլաց ու համառ եք. պատրաստ հաղթահարել ցանկացած դժվարություն՝ կարողանալով հասնել Ձեր առջև դրված նպատակի իրականացմանը :
– Ողջույն: Շատ Ճիշտ նկատառում էր. համառ, անկոտրուն ու նպատակասլաց՝ լիովին իմ մասին է : Գիտեք, երբեմն ստացվում է այնպես, որ քո պատկերացրած ճիշտ կյանքի ընթացքը չի համապատասխանում իրականությանը: Ես բացառություն չեղա : Ստացվեց այնպես, որ աշխատանքի անցա մի վայրում, որն ինձ համար խորթ էր: Այն ամենևին կապ չուներ իմ մասնագիտության հետ : Սակայն այս ամենն ինձ չընկճեց : Ես դարձա ավելի ամուր ու քայլեցի ավելի վստահ : Ինձ օգնեց իմ աշխատասիրությունն ու պատասխանատվության բարձր զգացումը, որն ինձ առավել ուժ տվեց՝ ձգտել անհասանելի թվացող հաջողություններին : Այժմ առավել քան վստահ եմ ու ծայրաստիճան պատասխանատու եմ իմ քայլերում, քանի որ կրում եմ «Լավագույն աշխատող» կոչումը, որին հասել եմ ազնիվ ջանքերով:
–Ինչպես տեղեկացանք, բացի եռուն աշխատանքային առօրյայից, նաև ծավալուն եք բարեգործական գործունեություն՝ այցելելով մանկատներ: Դա Ձեր վաղեմի ցանկությո՞ւնն է, որ իրականություն եք դարձնում:
– Այո, շատ ճիշտ եք. Ես դեռ մանկուց երազել եմ օգնել երեխաներին: Ժամանակ առ ժամանակ, ընկերներիս հետ այցելում եմ «Զատիկ» մանկատուն, փորձելով փոխել երեխաների առօրյան՝ դարձնելով գունավոր ու ավելի հետաքրքիր: Փոքրիկ քայլերովս ստիպելով նրանց մտածել, որ մի օր էլ նրանց երազանքներն են իրականանալու:
– Մի փոքր պատմեք Ձեր նպատակների մասին:
– Ճիշտն ասած չեմ ուզում շատ փակագծեր բացել: 2017 –ն ինձ համար անակնկալներով լի տարի էր: Հուլիսին մեկնելու եմ Պրահա, որից հետո էլ կխոսեմ նպատակներիս մասին:
– Դուք շատ հմայիչ ու գեղեցիկ եք: Հավանաբար հակառակ սեռի ուշադրության կենտրոնում եք ու երկրպագուների պակաս չեք զգում:
-Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար: Իկարկե ուշադրության կենտրոնում եմ, որը ցանկացած աղջկա համար հաճելի է: Սակայն երբեմն չափն անցնում են. աշխատում եմ պարզապես չնկատել:
– Նախորդ հարցիցս բխում է այն հարցը, թե արդյո՞ք Ձեր սիրտն ազատ է: Երբևէ սիրել եք, եթե այո, ապա ինչ է սերը Ձեզ համար:
– Սիրտս ազատ է: Իհարկե սիրել եմ. սիրել եմ ուժգին. Այն երբեմն ինձ ապրեցրել, երբեմն էլ սպանել է: Սեր՝ տիրապետման սկզբունքով, կամ անպտուղ սեր: Շատ հետաքրքիր է տղամարդկանց ու կանանց միջև ՝ սիրահարվածությունից դեպի սեր անցումը: Երբ սիրահարված եք, երկուսդ էլ լի եք կյանքով ու ձգտում եք նվաճել իրար:
Կյանքի ուրախությունն է քեզ գեղեցիկ դարձնում , երբ ամեն բան կատարյալ է թվում:
– Կպատմե՞ք Ձեր ծննդյան անակնկալի մասին՝ Ձեր սիրելիի կողմից և ի՞նչը դարձավ Ձեր բաժանման պատճառը:
– Ծննդյանս անակնկալն իրոք անսպասելի ու միաժամանակ շատ հաճելի էր ինձ համար:
Չեմ ուզում խոսել այդ մասին. կասեմ միայն, որ մենք լավ ընկերներ ենք:
– Շա՞տ ընկերներ ունեք և հաճախ եք միասին ժամանակ անցկացնում:
– Ընկերասեր եմ ու շատ ընկերներ ունեմ, որոնց հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ, սակայն ընկերս մեկն է ու ազատ ժամանակս աշխատում եմ նրան հատկացնել:
– Բացի ռեալ շփումից, օգտվո՞ւմ եք սոցիալական ցանցերից, և եթե ոչ, ապա ի՞նչն է պատճառը:
– Իրականում ոչ մի սոցիալական ցանցից չեմ օգտվում, քանի որ չեմ սիրում ու գերադասում եմ ժամանակս ճիշտ օգտագործել: Օգտվում եմ միայն անհրաժեշտության դեպքում:
– Հարգելի Անահիտ, շնորհակալություն անկեղծ ու հետաքրիր հարցազրույցի համար:
– Ես էլ եմ շնորհակալ: