Այսինքն Պուտինն ուզում էր պատերազմը կանգնեցնել, Փաշինյանն էլ չէր թողնո՞ւմ. Սասուն Միքայելյան
Այսինքն Պուտինն ուզում էր պատերազմը կանգնեցնել, Փաշինյանն էլ չէր թողնո՞ւմ. Սասուն Միքայելյան
Այս պարտությունը հոկտեմբերի 27-ի շարունակությունն էր. Սպարապետին որ խփեցին, բնական է, որ մի օր այս պարտությունը պետք է լիներ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Դիտարկմանը, որ հոկտեմբերի 7-ին Պուտինի եւ Ալիեւի կողմից պատերազմը կանգնեցնելու հնարավորություն է եղել, որին Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել, Սասուն Միքայելյանն ասաց. «Ով էր կանգնեցնու պատերազմը, կարա՞ս ինձ ասես:
Այսինքն Պուտինն ուզում էր պատերազմը կանգնեցնել, Փաշինյանն էլ չէր թողնո՞ւմ: Կամ որեւէ տերություն, Ֆրանսիան, Ամերիկան, ուզում ին կանգնեցնել՝ Փաշինյանը չէր թողնո՞ւմ:
Եթե այդ երեք խոշոր պետություններից մեկն ուզենար պատերազմը կանգնեցնել, պատերազմը կկանգներ: Մենք այդ ժամանակ Ջաբրայիլում էինք: Գալիս ասում էին՝ զինադադար է լինելու, ես ասում էի՝ ավելի զգույշ եղեք:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում