Աշխարհ

Եթե դա սահման է, ինչու՞ ոչ ոք այն չէր պահում․ Իլհամ Ալիև

Եթե դա սահման է, ինչու՞ ոչ ոք այն չէր պահում․ Իլհամ Ալիև

Հայաստանը պետք է գիտակցի սահմանների հարցում այսօրվա իրողությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Անադոլուին տված հարցազրույցում։

«Եթե Հայաստանն ասում է, որ սահմանն անցնում է այնտեղով, ապա ինչու՞ ոչ ոք այնտեղ չկար։ Եթե դա սահման է, ինչու՞ ոչ ոք այն չէր պահում։ Մենք եկանք եւ տեղակայվեցինք այդ լեռներում, եւ, համաձայն մեր քարտեզների, մենք տեղակայվում ենք մեր հողերի վրա։

aliev basar

Եթե Հայաստանն այլ կերպ է մտածում, ապա պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Կքննարկենք դա։ Դա կարող է տեւել 5 տարի, 30 տարի։ Հայաստանը պետք է գիտակցի սահմանների հարցում այսօրվա իրողությունը»,-ասել է Ալիեւը։

Նա հայտնել է, որ այդ հարցով պետք է աշխատանքային խումբ ստեղծվի փոխվարչապետերի մակարդակով։

Կիսվել էջում