Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել
Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խստորեն դատապարտում եմ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնությունը։ Բռնությունն անընդունելի է և արդարացում չունի: Ազգային ժողովն այն վայրը չէ, որտեղ բռնություն պետք է կիրառվի։
Նշեմ, որ նիստերի դահլիճում միջադեպերի կրկնման դեպքերում լրագրողներին նախատեսված օթյակից չհեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է և ամենայն հավանականությամբ վերանայման ենթակա է:
Որոշակի լուծումներ ենք գտնելու այդ իրավիճակներից խուսափելու համար: Բայց նաև չմոռանանք, որ միջազգային պրակտիկայում սովորաբար նման դեպքերում կադրը փոխում են՝ հարգելով անձանց արժանապատվությունն ու բարի համբավը:
Ճեպազրույցին պատասխանել եմ լրագրողների հարցերին»: