ՄամուլՏեսանյութ

Էջմիածնում սպանություն կատարած Իսպանիայի 35-ամյա քաղաքացին կալանավորվեց (Տեսանյութ)

Էջմիածնում սպանություն կատարած Իսպանիայի 35-ամյա քաղաքացին կալանավորվեց (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված, Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Արմավիրի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Իսպանիայի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Արման Մ-ի նկատմամբ։

ejmiacin spanutyun

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ադրինե Ղուկասյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Արման Մ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Արման Մ-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Տեսանյութը ստորև

Կիսվել