Մամուլ

Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Պավել Մանուկյանի հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Այս մասին տեղեկացնում է դատական-տեղեկատվական համակարգը։

Պավել Մանուկյանը նման հայտարարությամբ էր հանդես եկել փետրվարի 8-ին՝ մասնակցելով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային՝ ի պաշտպանություն այն ժամանակ դեռևս անազատության մեջ գտնվող Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի։

Պավել Մանուկյան

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Բադասյանի՝ Եռաբլուրում հնչեցրած հայտարարությանը, նշել էր, որ ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։

Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Կիսվել էջում