ՄամուլՏեսանյութ

«Դուք չեք որոշելու՝ թուրքը որտեղ ա գալու նստի, հանգիստ մի հատ». Փաշինյանը՝ վայոցձորցի կնոջը (Տեսանյութ)

«Դուք չեք որոշելու՝ թուրքը որտեղ ա գալու նստի, հանգիստ մի հատ». Փաշինյանը՝ վայոցձորցի կնոջը (Տեսանյութ)

Արենիում այսօր՝ հունիսի 16–ին, քարոզարշավի ժամանակ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ սահմանային իրավիճակին։  Նա կրկնեց, թե սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահներ եւ հետո միջազգային դիտորդների ներքո պետք է տեղի ունենա դեմիլիտացիայի եւ դեմարկացիա՝ Սոթք–Խոզնավար հատվածում։

Արենիից մի կին հետաքրքրվեց Փաշինյանից, թե այդ սահմանազատման ժամանակ Արենիում ի՞նչ է կատարվելու։

maralik pashinyan

«Որտե՞ղ է, թե ձեր բակում է։ Մի րոպե, մի րոպե, դուք չեք որոշում, թե թուրքը գալու է որտեղ նստի, հանգիստ մի հատ։

Ինչ վերաբերում է նրան, որ նայում է, ապա 30 տարի թուրքը նայում է Ոսկեպար, Այգեհովիտ, Մովսես,  Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Կիրանց, Բերքաբեր, Վազաշեն, Բերդավան, Ճամբարակ համայնքներին,  Ճամբարակը դիտարկվո՞ւմ է, պետք չի խուճապ տարածել։

Էդ որ ասում եք՝ թուրքը գալու է ձեր բակում նստի, ղալաթ է անելու, թե գալու է ձեր բակում նստի, ոչ մի տեղ էլ չի գալու, էդ կարգի լուրեր մի տարածեք»։

Կիսվել