Աշխարհ

Բայրամովը նախապայմաններ է առաջ քաշել «խաղաղության համաձայնագրի» դիմաց

Բայրամովը նախապայմաններ է առաջ քաշել «խաղաղության համաձայնագրի» դիմաց

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի հատուկ նիստում, հայտարարել է, թե «Ղարաբաղի դեօկուպացիան պայմաններ է ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար»:

Նա հնարավոր է համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը, եթե Հայաստանը «հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը:

bayramov

Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նաև ասվում է. «Նախարարն իր ելույթում անդրադարձավ Ղարաբաղի վերականգնման և վերաինտեգրման թեմային` նշելով, որ Ադրբեջանն այս ուղղությամբ կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ գործադիր կառույցների հետ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել, և ԵԱՀԿ-ն կարող է իր ներդրումն ունենալ այս գործընթացում»:

Կիսվել