ՄամուլՔաղաքականություն

Ծառուկյանը անակնկալի է բերել թիմին

Ծառուկյանը անակնկալի է բերել թիմին

Hraparak.am-ը գրում է․ Ինչպես հայտնի է՝ այսօր վերջին օրն է, եւ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերն իրենց նախընտրական ցուցակները մինչեւ 18.00-ն պետք է ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Բայց ինչպես պարզվում է՝ լավագույն ավանդույթները շարունակվում են եւ կուսակցությունների ղեկավարները մինչեւ վերջին պահը գրում-ջնջում-խմբագրում են իրենց կազմած ցանկերը։

Մենք տեղեկացանք, որ Գագիկ Ծառուկյանը անակնկալի է բերել թիմին, երեկ երեկոյան նա գաղտնազերծել է ցուցակը եւ ոմանք պարզել են, որ իրենք տեղ չեն գտել ցուցակում կամ հետին տեղերում են։

Խոսվում է հատկապես ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մասին, ում Ծառուկյանը կասկածում է իշխանության հետ խաղեր տալու մեջ եւ որոշել է չգրել ցուցակում։

Վահե Էնֆիաջյան

Բացի այդ ձայն բերող, բայց ոչ քաղաքական դեմքերին նա գրել է ցուցակի 40-րդ համարից հետո, ինչը հարուցել է նրանց վրդովմունքը։ Նրանք հասկացրել են, որ չեն պատրաստվում ուրիշների համար գլուխները ցավի տակ դնել, ընտրություններին ակտիվ լինել, ձայն բերել, որ ուրիշներն անցնեն խորհրդարան։ Մեզ ասացին, որ ամբողջ գիշեր Ծառուկյանի մոտ «բազար» են գնացել եւ ցուցակը մի քանի անգամ խմբագրվել է։

Փոխարենը առաջին տասնյակում է ընդգրկված Արսեն Թորոսյանի մտերիմ Նարեկ Վանեսյանը, ինչը եւս հին ԲՀԿ-ականներին զայրացրել է։

Share