Մամուլ

Աննա Հակոբյանը նախընտրական արշավի շրջանակներում այս պահին Սյունիքում է

Աննա Հակոբյանը նախընտրական արշավի շրջանակներում այս պահին Սյունիքում է

Hraparak.am-ի տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը, նախընտրական արշավի շրջանակներում այս պահին Սյունիքում է։

Նա կարճատեւ զբոսանք է ունեցել համայնքապետարանի մոտակայքում, որից հետո այցելել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոց, առիթը, թերեւս, դպրոցի սպորտդահլիճի բացումն է, որի վերանորոգման աշխատանքները վերջերս են ավարտվել, ըստ ամենայնի՝ տիկնոջ մեկենասությամբ է սպորտդահլիճը վերանորոգվել, եւ վերջինս պահը բաց չի թողել եւ որոշել է նախընտրական քարոզարշավի վերածել՝ տնօրենի հրավիրյալների համար։

anna hakobyan 33

Մեր տեղեկություններով՝ դպրոցի տնօրենը իշխանության սրտի թեկնածուն է եւ առաջիկա ընտրություններում ներգրավված կլինի որեւէ կարգավիճակով։ 

Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Էրատո» ջոկատի հրամանատարը փորձել է այցելել զոհվածների ընտանիքներին, սակայն մինչ այս պահը նրան մերժել են։ Փաստորեն, մինչ Սյունիքում լարված իրավիճակ է, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում երկիրը մաս-մաս հանձնում է թշնամուն, վարչապետի կինը նախընտրական արշավներ է իրականացնում։

Կիսվել