Մամուլ

Վթարի հետևանքով 21-ամյա ժամկետային զինծառայող է մահացել. ՊՆ

Վթարի հետևանքով 21-ամյա ժամկետային զինծառայող է մահացել. ՊՆ

Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 100 մետր գլորվել ձորը: Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից։

Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երեւանի թիվ 1 ՏՍ)։

շտապ օգնություն

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում Արման Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Կիսվել նյութով