Ադրբեջանը վաղը 15.000 զինծառայողի ու 400 զինտեխնիկայի ու օդային ուժերի ներգրավմամբ լայնամաշստաբ զորավարժություններ կանցկացնի
Ադրբեջանը վաղը 15.000 զինծառայողի ու 400 զինտեխնիկայի ու օդային ուժերի ներգրավմամբ լայնամաշստաբ զորավարժություններ կանցկացնի
«ԳՈՏԵՊՆԴՎԵՔ», այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Գրիգորյանը։
«2020 թվականի սեպտեմբերի 27, օրը` կիրակի։ Զանգ եմ ստանում նախարարության համապատասխան բաժնի աշխատակցից առավոտյան 8։12 րոպե։
– Դավիթ, շտապ նախարարություն, պատերազմ է։
– Վարժա՞նք է, ճի՞շտ եմ հասկանում։
– Ոչ, պատերա՛զմ։ Գործընկերս ասում ու անջատում է։ Րոպե անց մեքենայի մեջ եմ ու շտապում եմ կենտրոն։ Քաղաքը քնած է։ Մարդիկ դեռ չգիտեն ինչ է կատարվում։ Պատերազմը սկսվեց լուսաբացին։
2021 թվական, մայիսի 16, օրը` կիրակի։ Ադրբեջանը նախապես հայտարարել է 15.000 զինծառայողի ու 400 զինտեխնիկայի, հրթիռահրետանային ու օդային ուժերի ներգրավմամբ լայնամաշստաբ զորավարժությունների անցկացման մասին։
Դրանք պիտի կայանան մայիսի 16-20-ը։ Զորավարժությունների մեկնարկի նախօրեին ադրբեջանական կողմը ռազմական պրովոկացիա է հրահրում` հույս ունենալով, որ հայկական կողմը անհավասարակշիռ կրակ կբացի։
Մարտերը կծավալվեն ու կսկսվեն Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք մարզերի սահմանագծի ողջ երկայնքով։
Ադրբեջանական կողմը ներքին թշնամու հետ կգործարկվի նույն սցենարն ինչ Արցախում։ Խնդիրը կբարդվի ռուսական կողմի վրա։ Մյուս բոլոր զարգացումները կախված կլինեն մեր ռազմաքաղաքական դաշնակցի հաշվարկված գործողություններից։
Ամենի արդյունքում խոշոր հարցականի տակ կդրվի ՀԱՊԿ-ի` որպես ռազմաքաղաքական գեոպոլիտիկ կառույցի կեմսունակությունը։ Նպատակները արդարացնում է միջոցները։ Հասարակ մարդը նրանց համար միջոց է, ուրիշ ոչինչ։
Հ.Գ. Վաղը կիրակի է։ Գիշերը չեմ քնի։ Բոլորիս խաղաղություն ու համբերություն։
Գոտեպնդվենք»։