Ոստիկանությունը պարզաբանել է տարածված տեսանյութը
Ոստիկանությունը պարզաբանել է տարածված տեսանյութը
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է համացանցում տարածված՝ «Սյունիքում ժողովուրդը ցանկացել է թշնամուն վռնդել մեր հողից, բայց զորքերը ջրցանով թույլ չեն տվել» մեկնաբանությունով տեսանյութին:
«Համացանցում տարածվում է ոստիկանության զորքերի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ կիրառվում է ջրցան։ Նշենք, որ տեսանյութը հին է և հատված է ոստիկանության զորքերի վարժանքներից»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության տեքստում։
Այս տեսագրությունը տարածում են այս մեկնաբանությամբ՝ Սյունիքում ժողովուրդը ցանկացել է գնալ թշնամուն վռնդել մեր հողից, բայց զորքերը ջրցանով թույլ չեն տվել դա։
Տեսանյութը ստորև