ՄամուլՏեսանյութ

Երևանում «յաշիկների» ուղեկցությամբ BMW-ի վարորդը չկարողացավ խուսափել Երևանի ճանապարհային ոստիկաններից (Տեսանյութ)

Երևանում «յաշիկների» ուղեկցությամբ BMW-ի վարորդը չկարողացավ խուսափել Երևանի ճանապարհային ոստիկաններից (Տեսանյութ)

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 18-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի կարգադրությամբ, նույն դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ ծառայողները Մաշտոցի պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են, որ մի քանի «յաշիկներ» ուղեկցում են առանց համարանիշի BMW-ն, որից հետո ՃՈ ծառայողները կանգնեցրել են շարասյունն ու «յաշիկների» արանքում գտնվող BMW-ի վարորդին «ակտավորել»:

bmw

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Խաչիկ Սամվելյանը բազմիցս հորդորել են վարորդներին, որպեսզի՝ առաջին հերթին ելնելով իրենց անվտանգությունից, պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաների վրայից չհանեն համարանիշները ու անգամ եթե օրինախախտ վարորդները թաքնվեն «Տիտանիկի», «Բոյինգի», սուզանավի մեջ, միևնույն է, հայտնաբերվելու են և ենթարկվելու վարչական պատասխանատվության, ինչպես այսօր տուգանված BMW-ի վարորդը:

Իսկ անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Տեսանյութը ստորև

Կիսվել