Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե Թեփեի օպերացիան Սամվել Բաբայանն է. Mediaport
Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե Թեփեի օպերացիան Սամվել Բաբայանն է
Mediaport տելեգրամյան ալիքը գրում է․ Գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած Լելե Թեփեի օպերացիան Սամվել Բաբայանն է
Ապրիլյան պատերազմի արդյունքում թշնամուն անցած այդ բարձունքը վերադարձնելու լոբբինգով զբաղվել է անձամբ Փաշինյանին կինը՝ Աննա Հակոբյանը, որպեսզի հաջողության դեպքում այդ փաստն օգտագործեն քաղաքական նպատակներով, թե իբր «Սերժ Սարգսյանի ժամանակ կորցվածը իրենք հետ են բերել», արդյունքում զոհել են տասնյակ հարյուրավոր տղաների:
Ձախողված ռազմական օպերացիայի արդյունքում զոհվել է 700-ից ավելի զինառայող:
Mediaport-ի ՊԲ աղբյուրի փոխանցմամբ՝ հենց սա է պատճառը, որ «սկանդալային բացահայտումների» սիրահար Նիկոլ Փաշինյանը չի հրապարակել գեներալի անունը, քանի որ այդ դեպքում վերջինս սլաքները կուղղի իր կնոջ վրա:
Նաև դա է պատճառը, որ առանց Բաբայանի անունը տալու, Նիկոլ Փաշինյանը փորձել է մեղքը բարդել բանակի հրամանատարության վրա:
Նշենք, որ Լելե-Թեփեի տապալված օպերացիայի հետևանքները կործանարար են դարձել Արցախի Պաշտպանության բանակի համար՝ կոտրելով հայկական պաշտպանական ուժերի ողնաշարը։