Հայաստանից Boeing ինքնաթիռ չեն առևանգել․ Սուրեն Պապիկյան
Հայաստանից Boeing ինքնաթիռ չեն առևանգել․ Սուրեն Պապիկյան
Հայաստանում պաշտոնապես գրանցված Boeing ինքնաթիռ չի առեւանգվել երկրից: Այն երբեք այստեղ չի էլ եղել: Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Այսպես, նրա խոսքով, Fly Armenia Airways ավիաընկերությունը գրանցված է Հայաստանում, բայց նրա ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում երկրից դուրս, իսկ Boeing-ը, որի հետ կապված հարցեր են ծագել, երբեք անգամ վայրէջք չի կատարել Հայաստանում:
«Նույնիսկ երբ բանը հասավ ինքնաթիռի անհետացմանը, այդ Boeing-ը այլ երկրների միջեւ թռչելու թույլտվություն էր ստանում: Իրավապահները ուսումնասիրում են ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառները, բայց այսպես թե այնպես, մենք կատարվածին մասնակից չէինք:
Մեզ համար ամեն ինչ սահմանափակվում է նրանով, որ ինքնաթիռը պաշտոնապես գրանցված է Հայաստանում»,- նշեց Պապիկյանը: