Աշխարհով մեկ հետևողականորեն խայտառակ ենք լինում. Արսեն Ջուլֆալակյան
Աշխարհով մեկ հետևողականորեն խայտառակ ենք լինում. Արսեն Ջուլֆալակյան
ԱԺ նախկին պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի՞թե կարելի է պետության ղեկավարումը շարունակել վստահել անձի/քաղական ուժի, որն արդեն երեք տարի է հանդես է գալիս/դիրքավորում է իրեն որպես խեղճ, խաբված, թույլ, միամիտ զոհ։
Եթե նրա բառապաշարով «նախկիններն» այնքան ուժեղ են, որ չլինելով իշխանություն՝ կարողանում են իշխանությանը նման «խեղճ ու անճար» վիճակում պահել, ուրեմն ու՞մ է պետք այդպիսի ապիկար իշխանությունը։
Մի՞թե խղճահարությունն է դարձել հանրության լայն շերտերի ընտրություն կատարելու հիմնական գրավականը։ Մի՞թե հաճելի է խեղճ, անպատասխանատու ղեկավար ունենալ։ Երբվանի՞ց և ինչու՞ սկսեցինք ուժեղին,հաղթողին ստորադասել թույլին, պարտվողին…
Նույնիսկ կենդանական աշխարհում թույլը չի կարող առաջնորդ ընտրվել։ Աշխարհով մեկ հետևողականորեն խայտառակ ենք լինում։ Կարևորը տանը «հպարտ ենք և դուխով», ծափերն էլ անպակաս»։