Մամուլ

Ցանկացած մեկը, ով ձեզ կասի, թե սրանք են դավաճանը, իսկ իրենք սուրբ են, խնդրում եմ դեմ տվեք Արմնյուզին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցի հատվածը

Ցանկացած մեկը, ով ձեզ կասի, թե սրանք են դավաճանը, իսկ իրենք սուրբ են, խնդրում եմ դեմ տվեք Արմնյուզին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցի հատվածը

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ժողովուրդ ջան։

Առաջին։ Սերժ Սարգսյանը դեռևս 2009 թվականից Թուրքիայի հետ բացահայտ բարեկամության էր գնում, հայ-թուրքական արձանագրություններ էին կազմվում ԱՄՆ և Եվրոպական ղեկավարության հորդորով, Շառլ Ազնավուրն էլ էդ գործում կարևոր մասնակցություն ուներ, եթե հիշում եք։

Եղան ֆուտբոլային այցեր, եղավ արձանագրությունների ստորագրում։ՀՀԿ-ից ով հիմա իբրև հակաթուրք ու ռուսամետ է հանդես գալւս, էս փաստը դեմը դրեք ու ասեք, թող բացատրություն տա։

Պարզաբանի ու մեկնաբանի, թե Նիկոլին ինչու՞մ են մեղադրում, երբ իրենք էն ժաամանակ բացահայտ էին անում այն, ինչ սրանք անում են թաքուն ու վերջին 3 տարին։Երկրորդ։

serj sargsyan

Վերջին հարցազրույցում ախՍերժ Սարգսյանը բացահայտ ասեց, որ Համանախագահների հայտարարության շղարշով պատված, հայ ժողովրդից թաքուն, 2016 թվականի աշնանը, ինքը համաձայնվել է Ադրբեջանի հետ ստորագրել մի փաստաթուղթ, որը իր խոսքերն եմ մեջբերում, չէր բավարարում մեր ցանկությունների նվազագույնը, և ենթադրում էր 5 շրջանների վերադարձ՝ հետագա հանրաքվեի դիմաց, պայմանով, որ հանրաքվեն չի կարող հակասել Ադրբեջանի սահմանադրությանը և տարածքային ամբողջականությանը։

Սա եղել է Լավրովի պլանով և Ռուս-ԱՄՆ-Ֆրանս համանախագահությամբ։ Ցանկացած մեկը, ով ձեզ կասի, թե սրանք են դավաճանը, իսկ իրենք սուրբ են, խնդրում եմ դեմ տվեք Արմնյուզին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցից այս հատվածը՝ Մենք պատրաստ էինք ստորագրել Ադրբեջանի հետ մի փաստաթուղթ, որը չէր բավարարում մեր ցանկությունների նվազագույնը:

Ամեն ինչ ավելի բարդ է, քան փորձում են ներկայացնել մեր ներկա ու նախկին պրիմիտիվները։ Մի’ պառակտվեք»։

Կիսվել նյութով