Երբ Շուշիս չկա, քո Դոլմաման շատ վրայիս պետք է. Մարգարիտ Եսայան
Երբ Շուշիս չկա, քո Դոլմաման շատ վրայիս պետք է. Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վույ, աման հասեք, Դոլմաման քանդում են, վույ աման, սեփականության իրավունք, վույ աման, մսյո Ժիրայր․․
Թարմացնեմ հիշողությունդ՝ Շուշին քանդում են, Հադրութը քանդում են, Արցախը քանդում են, Սյունիք, Զանգեզուր, Մեղրի, Տավուշ, Գեղարքունիք, քանդում ու քանդում են, Երեւանը քանդում են, մարդկանց ուղեղները քանդում են, պատմությունը քանդում են, հիշողությունը քանդում են, բանակը քանդում են, տեղահանված արցախցիների եւ սյունեցիների տները քանդում են,/ի դեպ, նրանք բոլորը եւս ունեն սեփականությունը հաստատող իրավունք-փաստաթուղթ, հա, ունեն/․․․, դպրոց ու մանկապարտեղ քանդում են․․․տնտեսությունը քանդում են․․․մարդկայնությունը քանդում են, սերը եւ համերաշխությունը քանդում են, ամեն ինչ քանդում են, մի Դոլմաման ի՞նչ է, որ չքանդեն․․․
Հիմա, պարոն ժիրայր, ինքդ քեզ մեղավոր զգո՞ւմ ես, որ սրանց բերեցիր իշխանության, օգնեցիր, որ օձի պես փաթաթվեն հայրենիքիս վզին, թե՞, նիկոլի պես ես մտածում՝ որ Դոլմամայի համար պատասխանատու ես, բայց մեղավոր չես․․․Հը՞, պարոն ժիրայր․․ես գոնե շատ պարզ հիշում եմ հրճվանքդ նիկոլով եւ նիկոլիզմով․․
Բարի վայելում․․․Չեմ չարախնդրում․․Երբ Շուշիս չկա, քո Դոլմաման շատ վրայիս պետք է․․․․Դըհա ինչեր պիտի ըլլա՜՜ն․․․․»։