ՄամուլՏեսանյութ

Վազգեն Մանուկյանն իմքայլականներին «ճուտիկներ» անվանեց

Վազգեն Մանուկյանն իմքայլականներին «ճուտիկներ» անվանեց

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ իմքայլական պատգամավորներին անվանեց «ճուտիկներ»՝ անդրադառնալով վերջինների հայտարարություններին, թե ինքը պետք է հասկանա, որ այժմ 90-ականները չեն, որ փորձեն բռնի ուժով մտնել խորհրդարան:

«Էդ ճուտիկները գիտեն միայն այն, ինչն էսօր է. ես գիտեի՝ ինչն է ճիշտ 90-ականներին, ես գիտեմ՝ ինչն է ճիշտ հիմա և ես գիտեմ, թե ինչ ուղղությամբ մենք պետք է գնանք, որ ճիշտ լինի:

im qayl 1

Մարդիկ կան, որ ժամանակի հետ զարգանում են և համապատասխանում են ժամանակին, և մարդիկ կան, որ չեն համապատասխանում ժամանակին: Օրինակ՝ այդ ճուտիկները՝ «Իմ քայլի». իրանք գնացել են կուրսերի, իրանք անգլերեն են սովորել, այնտեղ իրենց ինչ-որ համամարդկային բաներ են բացատրել և այլն, բայց դրանք արդեն հնացել են, չեն համապատասխանում արդի աշխարհին»,- ասաց նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում