Խոշոր ավտովթար Երևանում. ոստիկանության փոխգնդապետը մահացել է
Խոշոր ավտովթար Երևանում. ոստիկանության փոխգնդապետը մահացել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ մարտի 10-ին, «Միքայելյան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Մ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 4-ին:
Այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արտյոմ Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Թբիլիսյան խճուղու թիվ 22 հասցեի դիմաց կայանված Գորիսի բնակիչ, 47-ամյա Արկադի Ա.-ի կողմից կայանված КамАЗ մակնիշի բեռնատարին:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արտյոմ Մ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում, կոչումով փախգնդապետ էր: