Մամուլ

Մարալ Նաջարյանի ընկերը գերության մեջ է

Մարալ Նաջարյանի ընկերը գերության մեջ է

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չորսամսյա գերության սարսափից վերջապես ազատվել է Մարալ Նաջարյանը, նրա ընկերը դեռ գերության մեջ է, ինչպես մեր բազմաթիվ եղբայրներ։

Քաղաքակիրթ աշխարհն ու միջազգային հանրություն կոչվածն այդպես էլ միայն հայտարարությունների մակարդակով է խնդրին անդրադառնում, համարժեք պատիժ` պատերազմական բազմաթիվ հանցագործություններ գործած Ադրբեջանին ու Թուրքիային չի լինի քանի դեռ մենք թույլ ենք որպես պետություն եւ դա պարտադրել չենք կարողանում, եւ սա միայն իշխանության խնդիրը չէ, այլ բոլորիս, միասնական պետք է ուժեղանանք ու հասկանանք ցավոտ ճշմարտությունը, որն անգամ իրավունքի գերակայության սկզբունքի այս դարում առավել քան կենսունակ է. ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր․․․»։

maral najaryan

Նշենք, որ Մարալ Նաջարյանի հետ գերեվարվել էր Բերձոր մեկնած մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան։ Նրան մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով:

Կիսվել էջում