ԱշխարհՄամուլ

Հայկական բանակի թեման Կրեմլի օրակարգում է. Պուտինի «համբերության բաժակն» էլ լցվեց

Հայկական բանակի թեման Կրեմլի օրակարգում է. Պուտինի «համբերության բաժակն» էլ լցվեց

Hayeli.am-ը գրում է․ Երեկ հերթական հեռախոսազրույցն է կայացել Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև: Ըստ ռուսական կողմի, Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, իրադրությունը տարածաշրջանում ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ըստ ՀՀ ՊՆ մամլո հաղորդագրության. «Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների»։

Սա պաշտպանության նախարարների արդեն երրորդ հեռախոսազրույցն է անցած 2 շաբաթվա ընթացքում․ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները խոսել էին նաև փետրվարի վերջին, երբ ԶՈՒ ԳՇ-ն պահանջել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

Հայաստանի բանակում, մեղմ ասած, խառը վիճակ է: Փաշինյանը ձգտում է ՊՆ-ն էլ դարձնել սովորական «հանձնարարական» կատարող կառույց՝ իր վստահելիների կառավարմամբ:

xaxaxapahner shushi

Բայց Հայաստանի ու Արցախի հակառակորդ պետությունները զբաղված են բոլորովին այլ հարցերով: Ըստ երևույթին, Շոյգուն, ավելի շատ է անհանգստացած հայկական բանակով, քան Վաղարշակ Հարությունյանը, ու առհասարակ՝ Փաշինյանը:

Ի վերջո, պատերազմի ավարտից 4 ամիս անց հայկական բանակի հետ կատարվողը չի կարող չանհանգստացնել Հայաստանի ռազմավարական դաշնակցին:

Նրանց, հավանաբար, չի անհանգստացնում, որ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-ից զորատեսակների ներգրավմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնելու:

Ըստ minval.az–ի՝ «Զորավարժություններին, որոնք անցկացվելու են պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, ներգրավված կլինեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 100 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր», – ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվելու են բարդ ռելիեֆով լեռնաանտառային տարածքներում, հաշվի առնելով ռազմական փորձը` հիմնականում ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության վիճակի բերելուն և վերախմբավորմանը, այդ թվում նաև մարտական համակարգման և համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև փոխգործակցության բարելավմանը:

«Զորավարժությունների ընթացքում, որոնք կտևեն մինչև մարտի 18-ը, զորքերը կատարելու են ահաբեկչական խմբերի, ինչպես նաև անօրինական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ դրված խնդիրներ և հակաահաբեկչական գործողություններ են իրականացնելու», – նշել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:

Ալիև

Իր հերթին Ալիևն էլ շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսել՝ կարևորելով Թուրքիայի աջակցությունը:

Ալիևը՝ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Աաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրորդ Արցախյան պատերազմին` ընդգծելով այդ ընթացքում Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը: «Մենք անընդհատ միասին ենք, միմյանց աջակցում ենք ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից ցուցաբերած աջակցությունը, ինչպես գիտեք, մեծ երախտագիտություն է առաջացրել համայն ադրբեջանցի ժողովրդի մոտ: Դա բնական է, քանի որ երկու եղբայրական երկրներ միշտ էլ իրար կողքի են:

Իմ թանկագին եղբայր, հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ առաջին ժամերից իսկ մեզ ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցությունը, իհարկե, մեզ շատ է ոգևորել: Համերաշխություն և աջակցություն են ցուցաբերել նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավարը և խորհրդարանի անդամները: Այսինքն՝ պատերազմի օրերը ևս մեկ անգամ ցույց են տվել, թե ինչպես են մեր ժողովուրդները կապված իրար հետ, ինչ սիրով ու հարգանքով են վերաբերվում միմյանց»,- եզրափակել է Ալիևը:

Ալիևը, հիշեցնենք, որ խոսում է, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, նոր իրողություն. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմության գրկում է, այն լուծվել է և ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք ապագային և մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին, մասնավորապես, կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Վստահ եմ, որ դրան կհասնենք համատեղ ջանքերի միջոցով»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում