Մամուլ

Արարատի մարզում 59-ամյա վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել

Արարատի մարզում 59-ամյա վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 8-ին,  ողբերգական դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենան  բախվել է երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրաանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

hankarcamah

Ահազանգով ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն ավտոմեքենան վարելու ընթացքում վատացել է, ինչից հետո, հավանաբար, հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:  Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է  կինը:

Կիսվել