Մամուլ

Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում

Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում

Mediaport-ի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում։

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում։

«Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ», – նշել էր Բագրատյանը։

rus

Ի պատասխան Հրանտ Բագրատյանի Ազատամուտ համայնքը և Պաշտպանության նախարարությունը հանդես էին եկել հայտարարությամբ, որում հերքել էին նմանատիպ լուրերը։

«Ազատամուտի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող լուրերն առ այն, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն», – ասված էր հաղորդագրության մեջ։

Կիսվել նյութով