Ներկայացվել է հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքը (Տեսանյութ)
Ներկայացվել է հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքը (Տեսանյութ)
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքը։
«Լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ընթացքում խոստացել էի ներկայացնել ռազմարդյունաբերական ընկերությունների մշակումների մասին պատմող տեսահոլովակներից մեկը։
Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքը։
Այս պահին ընթանում են սարքի պետական փորձարկումները։
Առաջիկայում նմանատիպ ձեւաչափով Ձեր ուշադրությանը կներկայացվեն հայկական ռազմարդյունաբերական համալիրի այլ նոր մշակումներ եւս»,- գրել է նախարարը եւ հրապարակել տեսանյութ այդ մասին։
Տեսանյութը ստորև