Մամուլ

Ինչ են պատմում բանակում Օնիկ Գասպարյանի մասին

Ինչ են պատմում բանակում Օնիկ Գասպարյանի մասին

Hraparak.am-ը գրում է․ Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքված իր աջակիցների առջև ելույթ էր ունենում ու երեսով տալիս, որ ինքն է Օնիկ Գասպարյանին նշանակել Գլխավոր շտաբի պետ, ինքն է նրան գեներալ-լեյտենանտի և գեներալ-գնդապետի կոչում շնորհել, պատերազմի ընթացքում էլ «մեծ վստահությամբ» է վերաբերվել։

Կարճ ասած՝ մնում էր ասեր, որ ինքն է Օնիկ Գասպարյանին սնել ու մեծացրել։

onik gasparyan

Մինչդեռ Օնիկ Գասպարյանը մինչ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ դառնալը մարտական ծանր ուղի է անցել, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, որտեղ ծանր վիրավորվել է, ծնկից ներքև կորցրել է ոտքը, և պրոթեզավորվել՝ շարունակելով ծառայել բանակին ու հայրենիքին։

Գասպարյանին ճանաչելու համար եւս մի նյուանս․ մոտ 5 տարի առաջ ծանր հիվանդությունից նրա կինը կուրացել է եւ նա ամենայն հոգատարությամբ խնամում է կնոջը, առանց կողմնակի օգնության։

Կիսվել նյութով