Նիկոլ Փաշինյանի գրասենյակի կեղծիքը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
Նիկոլ Փաշինյանի գրասենյակի կեղծիքը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
Այս մասին հայտնում է 168․am-ը․ Քիչ առաջ ՀՀ կառավարությունը տեղեկություն է տարածել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին՝ նշելով, թե՝ «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»:
Սակայն ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված նույն տեղեկատվությունը նման որևէ ձևակերպում չի պարունակում: Համոզվելու համար՝ տեղադրում ենք հաղորդագրության բնօրինակը.
«Состоялся телефонный разговор Владимира Путина с Премьер-министром Республики Армения Николом Пашиняном.
Обсуждалась ситуация в республике. Владимир Путин высказался в пользу сохранения порядка и спокойствия в Армении, урегулирования ситуации в рамках закона. Глава Российского государства призвал все стороны к сдержанности».