Շոու-բիզնեսԺամանց

Հայրս երբեք չի ամաչել բաց լուսանկարներիս համար, ընդունում է իմ տեսակը. Լյուսի Հայրապետյան

Հայրս երբեք չի ամաչել բաց լուսանկարներիս համար, ընդունում է իմ տեսակը. Լյուսի Հայրապետյան

Tert.am Life-ը գրում է․ Մոդել Լյուսի Հայրապետյանն օրերս է վերադարձել Մալդիվներից: Tert.am Life-ի հետ զրույցում Լյուսին խոսել է հանգստի, առաջին անգամ Մալդիվներ գնալու և իր համարձակ լուսանկարների մասին:

Լյուսին հանգստի էր մեկնել ընկերուհիների հետ: «Վերջին անգամ հանգստի մեկնել էի մեկ տարի առաջ, այս ընթացքում հանգստի կարիք շատ ունեի: Եթե անցած տարվա իրադարձությունները չլինեին, 3-4 անգամ հանգստի կմեկնեի:

Ամռանն ու աշնանը լողավազան էի գնում, որպեսզի ջրի պակասս լրացնեմ, նույնիսկ մինչև հոկտեմբերի վերջ գնում էի. ճիշտ է, այդ եղանակին լողավազանում մենակ էի, բայց գնում էի: Թռիչքների սահմանափակման հետ կապված ընտրության հնարավորությունը մեծ չէր:

բաց լուսանկարներ

Ես օվկիանոս շատ եմ սիրում, ինձ համար առանց ջուր հանգիստը կատարյալ չէ: Պետք է կամ Դուբայ, կամ Մալդիվներ, կամ էլ Կիպրոս մեկնեինք: Դուբայում շատ եմ եղել, ավելի հետաքրքիր վայր էի ուզում, այդպես որոշեցինք գնալ Մալդիվներ:

Միշտ մտածում էի, որ ամուսնուս հետ կմեկնեմ Մալդիվեներ, բայց այսպես ստացվեց, հետո, երբ սիրելիս որոշի Մալդիվներ տանել, թող ինքն էլ տանի»,- ասաց նա:

Մոդելն առաջին անգամ էր Մալդիվներում: Նա ընդգծեց, որ այլ էր պատկերացնում այն: «Մենք Մալդիվները շատ ավելի հանգիստ ու ձանձրալի էինք պատկերացնում, մտածում էինք՝ ոչինչ չենք անելու, ալկոհոլ չենք խմելու, խելոք արևին ենք նստելու, հետո հասկացանք՝ լրիվ հակառակն է լինելու: Ծննդյանս օրը գիշերն ընկերուհիս եկավ տորթով շնորհավորելու, բարձր երաժշտություն էր միացված:

բաց լուսանկարներ

Դուռը թակեցին, մի կին էր, ասաց, որ եթե երաժշտությունը չանջատենք, հյուրանոցի անվտանգությանը կկանչի: Մենք վատ չէինք տրամադրվում, նման բաները հակառակ էինք ընդունում, մտածում էինք, որ շատ լավ է անցնելու ամեն ինչ»,- նշեց նա:

Լյուսին ասաց, որ Մալդիվներում մնացել են 12 օր: «Ընկերներիցս շատերը Մալդիվենրի տարբեր կղզիներում էին, բայց չկարողացանք հանդիպել, որովհետև Մալդիվներում խիստ էր կղզուց կղզի գնալու հարցը: Դայվինգի սիրահար չեմ, սերֆինգ ևս չեմ արել, ասացին, որ շնաձկներ կան, ես էլ վախենում եմ:

Օվկիանոսի ափին գեղեցիկ արևայրուք եմ ընդունել, առանց դրա ինձ չեմ պատկերացնում: Եթե մուգ չեմ, ուրեմն՝ տրամադրություն չունեմ»,- ասաց մոդելը:

Կիսվել